Հայաստանի ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում «Կանեփ-կակաչ-2013» օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառման հետ կապված խորհրդակցություն է անցկացվել, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀԴՊ ԳՎ-ում, որին մասնակցում էին ՔՀԳ վարչության պետի տեղակալը, ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները, Երեւան քաղաքի բաժինների եւ մարզային վարչությունների պետերի օպերատիվ գծով տեղակալները, այլ ծառայությունների պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Կանեփ-կակաչ-2013» միջոցառման ժամանակ իրականացվելիք գործողությունները, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի առանձնահատկությունները, դրանց ընթացքում օրնականության ապահովման խնդիրներն ու միջոցները:

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը կոնկրետ ցուցումներ է տվել օգոստոսի 5-ից 25-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվող այս միջոցառման վերաբերյալ: