Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 09.00-ին, Կոտայքի մարզի Քասախ ավանի շենքերից մեկի բնակարանից բերման են ենթարկել 58-ամյա Ալեքսանդր Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 5-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:





























