Ռուսաստանի Չելյաբինսկի երկրամասում մանկական ճամբարի դաստիարակը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ 16 տղաների հանդեպ ոտնձգության համար։ Դատարանի որոշման համաձայն՝ նա 20 տարի անց եւս կկարողանա մանկավարժությամբ զբաղվել։

Քննիչները հաստատել են, որ նա հանցագործությունները կատարել է 2007-2010թթ ընթացքում։ Նա հարբեցրել է տղաներին կամ իր տանը, կամ «Օռլյոնոկ» ճամբարի սենյակներից մեկում եւ բռնաբարել նրանց։ Դրանից հետո նա մերկ լուսանկարել է երեխաներին եւ դրանք տեղադրել ինտերնետում, փոխանցում է «Vesti.Ru»-ն

Դատարանն ապացուցված է համարել բռնաբարության 16 դեպքեր։ Տղաներից 5-ը 14 տարեկանից ցածր տարիքի են, մյուսները՝ 12-ից ցածր։