Սեյրան Օհանյանը բարձր է գնահատում Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ ռազմական եւ ռազմաօդային կցորդ, գնդապետ Վ. Գլագոլեւի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը՝ երկու երկրների դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Այս մասին նա նշել է այսօր՝ օգոստոսի 7-ին, Հայաստանում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի, գնդապետ Վ. Գլագոլեւին, ինչպես նաեւ նորանշանակ ռազմական եւ ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա. Լոբովի հետ հանդիպման ժամանակ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սեյրան Օհանյանը շնորհավորել է գնդապետ Ա. Լոբովին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հայ-ռուսական ռազմական համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: