Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օգոստոսի 6-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երեւան քաղաքի բնակիչ Մ. Ա.-ի կողմից «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Շ. Կ.-ի անվամբ ներկայացրած հանձնուքի զննությամբ, բնական հյութի ստվարաթղթե տարայի ծալքերի մեջ հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 0.4 եւ 0.5 գրամ քաշերով սպիտակ փոշեզանգված:

Կատարվում է հետաքննություն: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: