Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա. Սարգսյան թիվ 2/2 հասցեում` «Իմպերիա» ռեստորանային համալիրի վերելակում երեխա է արգելափակվել .անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղի ուժերով երեխան դուրս է բերվել վերելակից: