Ստեփանավանում, այսօր՝ օգոստոսի 8-ի կեսգիշերին, տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով:

Մեր տեղեկություններով` 31-ամյա Դիանան ձերբակալված է: Նա ազգությամբ ռուս է, ունի 11-ամյա որդի, իսկ մահացած երիտասարդը` 36-ամյա Կարեն Ա.-ն, երեխաներ չունի, ամուսնացած չէր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստեփանավանում ողբերգական դեպք է եղել, 31-ամյա Դիանան դանակահարել է ընկերոջը` 36-ամյա Կարենին: Մինչ շտապօգնության ժամանելը վերջինս մահացել է:

Մեզ հաջողվել էր պարզել, որ Դիանան ու Կարենը ընկերներ են, վիճաբանել են իրենց շենքի մոտ, ինչից հետո Դիանան դանակով հարվածներ է հասցրել ընկերոջը: Ըստ նախնական տեղեկությունների, նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել: