Մոսկվայում ապօրինի ներգաղթյալների համար նախատեսված ճամբարի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Մոտ 10 մարդ հետեւյալ պաստառն են ներկայացրել . «Ապօրինի մարդիկ չեն լինում»։ Նրանք վանկարկել են. «Այսօր ներգաղթյալները, վաղը՝ դուք», «Ոչ սահմաններ, ոչ արտաքսում»։ Ակցիայի մասնակիցներից եւ ոչ մեկին չեն ձերբակալել։
Օգոստոսի 7-ին Դաշնային միգրացիոն ծառայության մոտ նմանատիպ պիկետներ են անցկացվել՝ «ներգաղթյալների համար նախատեսված համակերնտրոնացման ճամբարների դեմ»։ Այս մասին հաղորդում է «Grani.Ru»-ն։
Հիշեցնենք, որ ստուգայցերի ընթացքում ճամբարներ են ուղարկվել մոտ 600 ներգաղթյալներ։































