Ոստիկանությունում կադրային փոփոխություններ են եղել: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել Լոռու մարզի քննչական բաժնի պետ:
Իսկ Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանն էլ նշանակվել է Երեւանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ: Վարդան Վարդանյանն էլ ազատվել է Արաբկիրի քննչական բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետ:





























