Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները հետաքրքիր կլինեն, քանի որ դրանց մասնակցելու են տարբեր էթնիկական խմբերի ներկայացուցիչ-թեկնածուներ։ Այս մասին օգոստոսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի հայերի Վեհաժողովի նախագահ Գրիգորի Այվազյանը։

Իլհամ Ալիեւը, ինչպես նա է ընդգծել, ներկայացնում է նախիջեւանյան կլանը, իսկ նա ծագումով քուրդ ընտանիքից է։ Նրա կինը՝ Մեհրիբան Ալիեւան ներկայացնում է Բաքվի հրեաների կլանի շահերը։ «Հրեական ծագում ունի նաեւ Ռուստամ Իբրահիմբեկովը, իսկ ես, ինչպես հայտնի է հայկական արմատներ ունեմ»,-ընդգծել է Այվազյանը։

Նա ընդգծել է, որ որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու առաջադրվելու միակ արգելքը կարող է կապված լինել քաղաքական նախադրյալների հետ։ «Ինչ վերաբերում է ադրբեջանական քաղաքացիությանը, ապա ես դեռեւս հաշվառված եմ Ադրբեջանում, եւ դեռեւս պաշտոնապես այդ երկրի քաղաքացի եմ»,-եզրափակել է Գրիգորի Այվազյանը։

Հիշեցնենքմ որ նախագահական ընտրությունները Ադրբեջանում նշանակված են ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ին։