Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ղեկավարը տեղեկացվել է պատանդ վերցված զինծառայողի մասին։ Այս մասին NEWS.am-ին հաղորդել են ԿԽՄԿ երեւանյան գրասենյակում։
ԿԽՄԿ պատվիրակների եւ պատանդ վերցված զինվորի հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան պատվիրակությունում նշել են, որ Ադրբեջանում այսօր ոչ աշխատանքային օր է՝ կապված Ռամադան տոնի հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:





























