19-ամյա ակտիվիստ Ալի Իսմաիլի Քորհմազի սպանության գործով էսքիշեհիր քաղաքում 4 մարդ է ձերբակալվել։
Ձերբակալվածների թվում մեկ ոստիկան է, որը ծառայում է հակաահաբեկչական ստորաբաժանումում։ Այս գործով, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 8 մարդ, սակայն նրանցից 4-ին գրեթե անմիջապես բաց են թողել։ Եվս մեկ կասկածյալ հետախուզման մեջ է, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
Տեսագրություններից երեւում է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ փայտերով ծեծի ենթարկում երկու ցուցարարների։
Քորհմազը Թուրքիայում ընթացող բողոքների 5-րդ զոհն է։ Նա ուժեղ ծեծի է ենթարկվել հունիսի 3-ին եւ երկար ժամանակ ծանր վիճակում գտնվել է հիվանդանոցում։




























