Սիրիայի ինֆորմացիայի նախարար Օմրան Ազ-Զոուբին Պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում կտրականապես հերքել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի հաղորդագրություններն այն մասին, որ նախագահ Բաշար Ասադի շքախումբը հրաձգության է ենթարկվել, երբ նա ուղեւորվել է մզկիթ՝ տոնական աղոթքի։
Ինֆորմացիայի նախարարը հայտարարել է, որ այնպիսի լրատվամիջոցները, ինչպիսին է «Ալ-Արաբիան», երազում են նման բանի մասին։ Նա հաղորդել է, որ Սիրիայի նախագահը ինքն է ավտոմեքենան վարել, մասնակցել է տոնական աղոթքին և շնորհավորել բոլոր նրանց, ովքեր ներկա են գտնվել և լսել է մարդկանց մաղթանքները։ Նա նաև հավելել է, որ սիրիական լրատվամիջոցները միշտ բարձրունքում կլինեն և թույլ չեն, որ ճշմարիտ ինֆորմացիան խեղաթյուրվի։





























