Առանձնակի վտանգավոր երեք հանցագործներ օգոստոսի 8-ին փախուստի են դիմել բանտարկյալների տեղափոխող մեքենայից, որը նրանց տեղափոխում էր Զելենոգրադ։ Ավտոմեքենան կանգ է առել տեխնիկական խնդիրների պատճառով։
Վերանորոգման պահին հանցագործները հաջողացրել են փախուստի դիմել։ Այս մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է իրավապահների աղբյուրը։
Հետախուզման մեջ են 3 տղամարդիկ՝ 1990թ, 1991թ, 1992թ ծնված։ Չի բացառվում, որ իրավապահները եւ հանցագործները դավադրություն կազմակերպած լինեին։




























