Անապայի «Պրոմեթեւս» մանկական ճամբարում երեխաները բռնաբարել են 9-ամյա աղջնակին: Այս միջադեպի մասին պատմել է տուժածի մայրը: Ճամբարում իրավիճակը հրաժարվել են մեկնաբանել:
Պարզվել է, որ աղջնակը լավ հարաբերություններ չի ունեցել մեկ այլ աղջնակի հետ, վերջինս էլ համոզել է եւս 11 երեխաների (10-12 տարեկան) մի լավ «դաս տալ» նրան:
«Երբ իմ դուստրը պառկել է քնելու, նրանք հարձակվել են նրա վրա, մերկացրել, մի քանիսը պահել են նրան, մյուսները ծաղրել են, բռնաբարել կլոր սանրով: Նրանք այդ ամենը տեսագրել են հեռախոսներով»,-«Ռուսսկայա պլանետա»-ին պատմել է երեխայի մայրը:
Ճամբարի ավագները հայտարարել են, որ տեղյակ չեն եղել երեխաների կոնֆլիկտի մասին: «Մեր հարցերին, թե ինչու իրենք չեն միջամտել, նրանք պատասխանել են, որ իրենց մոտ շատ երեխաներ կան եւ բոլորին հետեւել անհնար է»,-ասել է տուժած աղջկա մեկ այլ հարազատ:
Դեպքից հետո ճամբարի ղեկավարությունը կանչել է աղջնակի ծնողներին եւ փորձել ծածկադմփոց անել պատմությունը: «Դե երեխաներ են, եկեք սկանդալ չստեղծենք»,-ասում էին ճամբարի ղեկավարները»,-պատմել է տուժածի մայրը:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում է քննիչների խումբը, հարուցվել է քրեական գործ՝ «Բռնաբարություն» հոդվածի հատկանիշներով:




























