Բրիտանական գահի նորածին արքայազնն արդեն սեփական տրանսպորտ ունի. Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը քաղաքի անունից նրան երեք անիվներով հեծանիվ է նվիրել»

Հեծանվի սերիական համարը համընկնում է փոքրիկի ծննդյան օրվա հետ, իսկ լոգոտիպի փոխարեն ղեկին նրա անունն է։

Նրանից այլ նվեր պետք էլ չէր ակնկալել, քանի որ քաղաքապետն ինքը հեծանիվների մեծ սիրահար է, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։ Ջոնսոնը հեծանիվներ է նվիրել գրեթե ամբողջ արքայական ընտանիքին։