Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, պաշտպանության եւ ՆԳ նախարարները ծաղկեպսակներ են դրել 2008թ ռուս-վրացական պատերազմի զոհերի հուշարձանին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին լրացել է 2008թ պատերազմի 5-րդ տարելիցը։

Ծաղեկպսակներ դնելուց հետո վարչապետը զրուցել է զոհվածների ընտանիքների անդամների հետ եւ ցավակցություն հայտնել նրանց։ Նա գերազմանատնից հեռացել է առանց մեկնաբանությունների, հաղորդում է «Ինտերպրես Նյուզ»-ը։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ «վրացի զինվորների բարձր մարտական ոգին երկրի ապագայի երաշխիքն է»։