Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը օգոստոսի 8-ին Instagram-ի իր էջում շնորհավորել է մահմեդականներին Կուրբանբայրամ տոնի կապակցությամբ՝ թեեւ այսօր տոնվում է Ուրազա-բայրամ տոնը։ Արդյունքում՝ նա ներողություն է խնդրել սխալմունքի համար։

Նա դա մեկնաբանել է նրանով, որ նախատոնական խառնաշփոթի պատճառով մի քանի օր չի քնել, ինչի արդյունքում ցրված է եւ շփոթել է տոների անվանումները։

Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, երկու տոների միջեւ տարբերությունը կազմում է 70 օր։ Քադիրովի հիշատակած առաջին տոնն այս տարի նշվելու է հոկտեմբերի 15-ին։