ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Յան Քելլին մեկնաբանել է դեսպան Ջեյմս Ուորլիքին իր պաշտոնում նշանակելու որոշումը:
Ամերիկացի դիվանագետը վստահություն է հայտնել, որ Ուորլիքի նշանակումը եւս մեկ անգամ վկայում է, որ ԱՄՆ-ը առաջնահերթ վերաբերմունք ունի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում, որը տեղադրված է Facebook-ի իրենց էջում:
«Ես վաղուց եմ ճանաչում Ջեյմս Ուորլիքին: Նա ամենատաղանդավոր եւ փորձառու դիվանագետներից է: Ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, մենք վստահ ենք, որ նա հսկայական աշխատանք կկատարի այդ կարեւոր պաշտոնում»,-հայտարարել է Յան Քելլին:
Նա նաեւ նշել է, որ իր համար պատիվ էր զբաղեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի պաշտոնը: Քելլին այդ պաշտոնում կմնա մինչեւ սեպտեմբեր, երբ նրան կփոխարինի Ջեյմս Ուորլիքը:





























