Ոստիկանության համակարգում, այսօր՝ օգոստոսի 8-ին, հերթական պաշտոնանակությունն է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Կոտայքի մարզի Գառնիի ոստիկանապետ՝ Մանվել Անդրեասյանը:

Վերջինս ուղարկվել է կադրային ռեզերվ, նրա փոխարեն դեռ նշանակում չկա: