Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության ձեռնարկությունում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում մեկ մարդ է զոհվել։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով ՆԳՆ կայքը, օգոստոսի 7-ին Լյանքյարան քաղաքում երկրորդական հումքի նախապատրաստման ձեռնարկության տարածքում մաքրման աշխատանքներից անմիջապես հետո պայթյուն է որոտացել։ Հաղորդվում է, որ ձեռնարկությունը պատկանում է տնտեսական զարգացման նախարարությանը: Պայթյունի արդյունքում մահացել է Իստիսու բնակավայրի բնակիչ Իլհամ Գուլիեւը։ Նա հիվանդանոց է հասցվել, որտեղ էլ մահացել է։





























