Օգոստոսի 7-ին, ժամը 17.40-ի սահմաններում, 3-ամյա տղան «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի սրահում, որը կայանված է եղել Արճիս գյուղի «Համոյի աղբյուր» կոչվող հանդամասում` անզգուշորեն դիպել է փոխանցման տուփի բռնակին, եւ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից ու հարվածել ծառին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով երեխան եւ մեքենայում գտնվող մի կին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























