Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան 12-րդ կմ-ին, օգոստոսի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: