Ոստիկանության Վաղարշապատի բաժնում, օգոստոսի 7-ին հաղորդում է ստացվել, որ «Ծանր գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է  տեղափոխվել 78-ամյա Պարգեւ  Բաղդասարյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Ջրառատ գյուղում գտնվող «Հարավ-Կովկասյան» երկաթուղու «Էջմիածին» կայարանում, ինքնասպանություն գործելու նպատակով, Պ. Բաղդասարյանը նետվել է ընթացող MPT-4 մոդելի գնացքի տակ:

Նույն օրը, ժամը 17.00-ին,  հիվանդանոցում Պարգեւ Բաղդասարյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: