Մոսկվայի հարավ-արեւելքում մարդատար մեքենայում ադրբեջանցու դիակ է հայտնաբերվել:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ Մոսկվայում, օգոստոսի 8-ին, գիշերը 1:15-ի սահմաններում, ոստիկանություն է զանգահարել ավտոծառայության պահակը եւ հայտնել, որ շենքերից մեկի մոտից օգնության կանչեր է լսում: Այդ հասցեով ժամանակ ոստիկանները «Ժիգուլի» մակնիշի մեքենա են հայտնաբերել, որում եղել է ադրբեջացու դիակ՝ դանակով հասցված բազմաթիվ վնասվածքներով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածի հատկանիշներով:




























