Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր` օգոստոսի 9-ին, կարճատեւ այցով մեկնել է Վրաստան: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա տեղեկացրեց, որ կլինեն հանդիպումներ Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ, ինչպես նաեւ ոստիկանական կառույցներում:





























