Երեւանի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 4/2 շենքի մոտակայքում` «Բրիզ» ռեստորանի մոտակայքում, օգոստոսի 8-ի երեկոյան, ծառը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 00.43-ին փրկարարները «Կենտրոն» կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ ծառը մասնատել եւ տեղափոխել են անվտանգ տարածք:





























