Ոստիկաններն ու ԴՄԾ-ն՝ հատուկ նշանակության ջոկատի հետ համատեղ, լայնամասշտաբ ստուգայց են կատարել՝ բացահայտելու Մոսկվայի շրջանի Նորմոսկովյան վարչական շրջանի տարածքում գտնվող ապօրինի ներգաղթյալներին։

Բոլր ապօրինի ներգաղթյալների հայտնաբերելու համար իրավապահները դիմել են օդուժի օգնությանը։ Նշվում է, որ ակումբի տարածք շատ մեծ է եւ բաղկացած է տարբեր համալիրներից։ Որպեսզի ներգաղթյալները չկարողնան թաքնվել այդ տարածքներում, գործի են դրվել երկու ուղղաթիռներ։ Այս մասին հաղորդում է Life News-ը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին։

70 իրավապահների մասնակցությամբ հատուկ գործողությունը տեւել է մոտ 12 ժամ։ Ակումբում հայտնաբերվել է հանրակացարան, որտեղ էլ նրանք բնակվել են։ ձերբակալվել է, ընդհանուր առմամբ, 50 մարդ։

Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ։