ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը որոշում է կայացրել դիտորդական առաքելություն չուղարկել հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով ԵԱՀԿ ԽՎ-ի մամուլի ծառայությունը, որոշումը կապված է նրա հետ, որ ընտրությունների օրը համընկնում է ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի հետ, որը կկայանա հոկտեմբերի 13-15-ը Բուդվայում։ «ԵԱՀԿ ԽՎ-ի բազմամյա քաղաքականությունը հիմնվում է նրա վրա, որ դիտորդներ է ուղարկում՝ հետեւելու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին միայն բացառիկդեպքերում»,-ընդգծվում է հաղորդագրությունում։

Ընդ որում, ԵԱՀԿ ԽՎ-ը որոշում է կայացրել դիտորդներ ուղարկել հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, քանի որ դրանք կկայանան Բուդվայում աշնանային նստաշրջանից 2 շաբաթ անց։

Ընդգծենք, որ սեպտեմբերին Ռանկո Կրիվոկապիչը ծրագրում է այցելել մի շարք երկրներ, այդ թվում՝ սեպտեմբերի 16-18-ը Վրաստան։