Շիրակի փողոցի Օդանավակայանի 50 հասցեում գտնվող ջրանցքում այսօր` օգոստոսի 9-ին, տղամարդու դի է հայտնաբերվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` այս մասին ահազանգը ստացվել է 07.45-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքում: Ջրանցքից դուրս են բերել Երեւանի բնակիչ, 71-ամյա Կառլեն Ֆ.-ի դին: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























