Հայաստանում 2013թ. առաջին կիսամյակում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների զգալի աճ` 547 դեպքով (3300-2753) կամ աճը կազմել է 20%:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շարքում զգալի տեսակարար կշիռ են կազմում անձնական գույքի հափշտակությունները: Այդ մասին գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:

Նրա խոսքով, հանրապետությունում գրանցված բացահայտման տոկոսում հաշվառվող 7930 հանցագործության դեպքերից 3006-ը կամ 37,9%-ը` անձնական ունեցվածքի գողության դեպքեր են, իսկ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների` 91%: Բացահայտման ցուցանիշը նվազել է 17%-ով:

Այս հանցատեսակներով արձանագրված 547-ով աճի դեպքում 535-ը բաժին է ընկնում գողության դեպքերին:

Ըստ Սարգսյանի, ի տարբերություն նախորդ տարվա առաջին կիսամյակի 7-ով (33-40) 21,2% աճել են ավազակության, 7-ով (95-102), 7,4%-ով կողոպուտի, 535-ով (1872-2407) 28,6% գողության, այդ թվում` 319-ով (357-676) 89,4%-ով բնակարանային գողությունները, 28-ով /365-393/, 7,7% խարդախության դեպքերը:

Նվազել են բացահայտման ցուցանիշները, գողություններով բացահայտումը կազմել է 54%, /73,8/% բնակարանային գողություններով` 42,5% /45 %/:

«Որպես դրական ցուցանիշ պետք է նշել, որ 42-ով նվազել են պետական եւ հանրային գույքի հափշտակության դեպքերը:

Բնակարանային գողության դեպքերի կանխարգելման առումով անելիքներ ունեն ինչպես ոստիկանության տարածքային բաժինները, այնպես էլ պետական պահպանության գլխավոր վարչությունը:

Ինչպես նշեցի, արձանագրվել է ավազակային հարձակման դեպքերի աճ 7-ով 40 դեպքից չի բացահայտվել 14-ը կամ 35%-ը, բացահայտումը նվազել է 13, 8%-ով:

7-ով աճել են նաեւ կողոպուտի դեպքերը (102-95) 7%, բացահայտումը նվազել է 17,1%-ով»,- նշել է նա:

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների աճ 112-ով կամ 24,2%-ով 33-ով աճել են ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության (11-44), 40-ով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների /16-56/, 13-ով կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու, իրացնելու /81-94/ դեպքերը` 3-ով, նվազել է մաքսանենգության դեպքերը /33-30/:

Դրական աշխատանքներ են կատարվել կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելու , պահելու, իրացնելու դեպքերով:

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության 575 դեպքերից բացահայտվել է 487-ը, 88-ը չի բացահայտվել: Բացահայտումը կազմել է 84,7%` նախորդ տարվա 81,9%-ի դիմաց:

Սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից դատավարական ղեկավարում է իրականացվել 415 նյութի /335/ եւ 130 քրեական գործի նկատմամբ /114/:

Այդ գործերից 105-ը քննվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում, իսկ 25-ը` ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննչական վարչությունում:

Նշված քրեական գործերից 51-ի նախաքննությունը ավարտվել է, որոնցից 27-ը` 32 անձի նկատմամբ ուղարկվել է դատարան:

Վերահսկողություն իրականացված քրեական գործերով վարչության դատախազների կողմից կազմված եզրակացությունների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի եւ տեղակալի որոշումներով վերացվել է քրեական գործերով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 7, քրեական հետապնդում չիրականացնելու մասին 1 եւ վարույթը կասեցնելու մասին` 4 որոշում:

Վարչության դատախազների կողմից դատավարական ղեկավարում իրականացված` սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով եւ մերժված նյութերով պետությանը պատճառվել է 1.285.706.000 դրամի նյութական վնաս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 363.915.000 դրամի դիմաց, որից վերականգնվել է 481.260.000 դրամ կամ 37,2%, նախորդ տարվա 99.250.000 դրամի կամ 27%-ի դիմաց, ամփոփել է Մնացական Սարգսյանը: