«Հրապարակ» թերթը օրերս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող եւ միեւնույն ժամանակ բուժում ստացող մի խումբ դատապարտյալներից դժգոհություններով լի նամակ է ստացել: Նրանք դժգոհում են ՔԿՀ-ում տիրող վիճակից եւ այն բանից, որ իրենցից բուժման դիմաց գումար են պահանջում:

«Այստեղ մարդկանց փողով են բուժում: Հիվանդանոցում մնալու համար ամիսը 30 հազար դրամ փող են տալիս: Իսկ եթե փողը չտան՝ դուրս կգրեն: Հիվանդանոցը լրիվ սուպերմարկետ են սարքել»,-ասված է դատապարտյալների նամակում: «Հարուստներ էլ կան, որ մի 3-4 տարի է՝ մնում են հիվանդանոցում եւ ամիսը 2 հազար դոլար փող են տալիս դրա համար»,-գրված է նամակում:

Դատապարտյալների մեծ մասը ոտքի է ելել, բողոքում են, նամակ-դիմումներ են գրել Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարարին, սակայն վարչակազմն օրուգիշեր հսկում է, համոզում դիմումները հետ վերցնել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում