Ռուսաստանի նախկին փոխվարչապետ եւ Պետական ունեցվածքի կոմիտեի նախկին ղեկավար Ալֆրեդ Կոխը հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Միզուլինայի բողոքի հիման վրա: Այս մասին նա պատմել է Facebook-ի իր էջում:
«Այսօր հարցաքննության էի: ՌԴ գլխավոր քննչական վարչության երկու փոխգնդապետներ երեք ժամ ճշտում էին Միզուլինայի գեյ-օրալային վախերի մանրամասները եւ դրանց նկատմամբ իմ վերաբերմունքը:
Տղերք, դա մթություն է, ամսի 21-ին էլի եմ այնտեղ գնալու: Դեռեւս ամեն բան չեն ճշտել: Եթե դա անհեթեթություն չէ, ապա որն է անհեթեթությունը: Այս ողջ Կաֆկան կատարվում է մեր հարկերի հաշվին:
Ինչպես ասել է փաստաբան Պլեվակոն ավելի քան 100 տարի առաջ, «ինքնաեռը գողացան, Ռուսաստանը կորավ»,-Կոխի խոսքը մեջբերում է Slon.ru-ն:
Ինչպես պարզաբանում է РБК-ն, նախորդ շաբաթ նախկին պաշտոնյան հայտնել էր, որ Միզուլինան իր դեմ բողոք է ներկայացրել դատախազություն եւ հրապարակել իր գրագրությունը Միզուլինայի հետ, որտեղ պատգամավորը պնդում է, որ բողոք է ներկայացրել դատախազություն: Իսկ ահա Միզուլինան հերքում է Կոխի հետ իր գրագրության եւ դատախազություն դիմելու փաստը:




























