Ռուսաստանի Ռոստովի շրջանում Վեշենսկայա եւ Բազկովսկայա կայարաններում նոր ազգամիջյան կոնֆլիկտ է հասունանում: Սլավոնական բնակչությունը դժգոհ է հյուսիսկովկասյան հանրապետություններից ժամանած քաղաքացիների վարքից: Իշխանություններից պահանջում են ներգաղթի սահմանափակում: Հակառակ դեպքում իրավիճակը կարող է բունտի վերածվել:

Օգոստոսի 14-ին Շոլոխովսկի շրջանում տեղի է ունեցել Վեշենսկայայի եւ Բազկովսկայայի բնակիչների նախաձեռնող խմբի ժողովը: Քննարկված պահանջնեը կներկայացվեն տեղի իշխանություններին օգոստոսի 18-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ մի խումբ սլավոնական արտաքինով երիտասարդներ ծեծի են ենթարկվել կովկասցիների կողմից: