Չնայած ԵԱՀԿ-ի՝ նախօրեին անցկացրած մոնիթորինգին, ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 14-ի երեկոն բացառության կարգով բաց չեն թողել եւ կրկին ակտիվորեն խախտել են հրադադարի ռեժիմը:
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրադադարի ռեժիմը խատվել է Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Ոսկեպար գյուղերի մոտ տեղակայված դիրքերի ուղղությամբ: Չինարի գյուղի ուղղությամբ խոշոր տրամաչափի սպառազինություն է կիրառվել:
Նշենք, որ բուն մոնիթորինգի ընթացքում հրադադարի ռեժիմը չի խախտվել:
7 ամիսների ընթացքում Ադրբեջանը մոտ 7960 անգամ խախտել է ԼՂ եւ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը: Մոտ 1240 անգամ ադրբեջանական կողմը կիրառել է դիպուկահար զենք, մոտ 410 անգամ՝ խոշոր տրամաչափի սպառազինություն, այդ թվում՝ մոտ 260 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահարային: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 3, վիրավորվել՝ 9 հայ զինծառայող: Բացի այդ վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:




























