ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կարծում է, որ Ամերիկան արդեն պատրաստ է, որպեսզի երկրի նախագահը կին լինի:
«Կարծում եմ, որ երկիրը պատրաստ է իրադարձությունների նման զարգացման: Խնդիրը միայն հարմար թեկնածուի մեջ է»,-ասել է տիկին Օբաման PARADE ամսագրին տված հարցազրույցում:
Լրագրողի այն հարցին, չի պատրաստվում արդյոք նա մտածել այդ ուղղությամբ, Միշել Օբաման կտրականապես պատասխանել է՝ ոչ:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ հաջորդ նախագահական ընտրություններում պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, սակայն վերջինս առայժմ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:




























