Հայաստանի ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունից ոստիկանության Կապանի  բաժնում ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 13-ին, ժամը 13.20-ին, հրդեհ է բռնկվել  Գոմարան գյուղում գտնվող մի անասնագոմում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 15.30-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:

Հրդեհի հետեւանքով այրվել է անասնագոմի տանիքն ամբողջությամբ եւ պահեստավորված 250 հակ չոր  խոտը:

Պարզվել է, որ հրդեհն առաջացել է անասնագոմի տանիքում գտնվող էլեկտրական  լարերի կարճ միացումից առաջացած էլեկտրական աղեղից, ինչի հետեւանքով պատճառվել է 1.110.000 դրամի նյութական վնաս:

Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը: