Ուկրաինայի Հարկային ծառայության ազգային ինստիտուտի նախկին ռեկտոր Պյոտր Մելնիկը փախել է տնային կալանքից եւ մեկնել Բելառուս՝ օգտվելով եղբոր անձնագրից:
Լրատվամիջոցներում հայտնված ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսից նա կարող է անցնել Մերձբալթիկա կամ Չեխիա:
Հաղորդվում է, որ Մելնիկը նաեւ իշխող կուսակցության անդամ է: Մինչեւ վերջերս նա ղեկավարել է Ուկրաինայի Հարկային ծառայության ազգային ինստիտուտը, մինչ այդ եղել է Գերագույն Ռադայի պատգամավոր:




























