ԹուրքիայիՆեւշեհիր քաղաքում տեղի ունեցող մշակութային մի միջոցառմանը մասնակցող փոխվարչապետ Բեքիր Բոզդաղի ելությի ժամանա սուլել են եւ հարձակվել նրա վրա:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Նեւշեհիրի Հանրապետության հրապարակում ելույթ ունեցած Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղի դեմ բողոքող քաղաքացիները բացականչություններով եւ սուլոցներով խանգարել են ելույթին: 

Այն պահին, երբ փոխվարչապետը լքել է ամբիոնը, նրա վրա բռունցքներով հարձակվել է 34-ամյա լրագրող Հուսեյին Սաթըն՝ բացականչելով, թե փոխվարչապետն ինչ երեսով է եկել Նեւշեհիր:

Փոխվարչապետի թիկնապահներն արագ հեռացրել են լրագրողին, որից հետո ոստիկանները ձերբակալել են նրան:

Հարձակումից հետո Թուրքիայի փոխվարչապետը նշել է, թե զգոն մարդկանց շնորհիվ կանխվել է սադրանքը: Նա շեշտել է, թե դեպքի հետ կապված մանրամասներն ակնկալում է ստանալ հետաքննությունից հետո:

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ: