Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույցով քննարկել են երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական սահմանին ապրանքների մաքսային ձեւակերպման հետ: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ուկրաինայի գործատուների ֆեդերացիայի վերջին հաշվարկների համաձայն՝ ուկրաինական ապրանքների՝ դեպի Ռուսաստան արտահանումը 2013-ի երկրորդ կիսամյակում կանխատեսվում էր 8,5 մլրդ դոլարի մակարդակում:
Ռուսաստանի կառավարությունում հայտարարել են, որ Ուկրաինայից ներմուծումը դադարեցնելու որոշում կայացրել է մաքսային ծառայությունը: Կառավարության մակարդակում նման որոշում չի կայացվել:



























