ԱՄՆ-ի  դաշնային դատարանը  40-ամյա Ռոբերտ Թերջանյանին 10 տարվա ազատազրկման է դատապարտել , երբ վերջինս խոստովանել է «ռեկետով» զբաղվելը, գրում է «New York Daily News»-ը։

Ռոբերտ Թերջանյանը դատապարտվել էր բազմաթիվ մեքենայական սխեմաներում ներգրավված լինելու համար, այդ թվում՝ «Medicare»-ում, որը խաբեությամբ հարկատուներին զրկել էր 35 մլն դոլարից։ «Ես պարզապես ցանկանում եմ ներողություն խնդրել ընտանիքիցս, հատկապես՝ կնոջիցս»,– ասել է նա։

2011թ. խաբեբան իրեն մեղավոր էր ճանաչել ռեկետի նպատակով պայմանավորվածության հասնելու մեջ, այն բանից հետո, երբ դատախազները հայտարարել էին, որ նա ղեկավարում էր հայկական հանցախմբի նյույորքյան ճյուղը, որը գողացել էր բժիշկների եւ հիվանդների տվյալները։ Դատախազությունը նշել է, որ  Թերջանյանը, որի դոսյեն ներառում է թալանի եւ զենք պահելու  մեղադրանքներ, 2009թ. սպառնում էր խողխողել զրուցակցին։