Ամերիկացիները չեն մոռանում 2001թ սեպտեմբերի 11-ի ողբերգության մասին: Ողբերգության տարելիցի օրը Ամերիկայի մահմեդականների քաղաքական գործողությունների կոմիտեն պատրաստվում է Վաշինգթոնի փողոցներում երթ կազմակերպել:
Մասնակիցները այն նախապես կոչել են «միլիոնավոր ամերիկացիների երթ վախի դեմ»: Նրանք ցանկանում են հայտարարել, որ կառավարությունը մարդկանցից թաքցնում է ճշմարտությունն այդ օրվա մասին, փոխանցում է Russia Today-ը:
Երթի օրվա մասին քննադատության պատասխանելով՝ կազմակերպիչները նշել են, որ այդ օրը տուժել են նաեւ հազարավոր մահմեդականներ, քանի որ նրանք ոչ միայն մահացել են, այլեւ հատկապես այդ օրվանից հետո «մահմեդական» բառն ասոցացվում է ահաբեկչության հետ:
Հիշեցնենք, որ 2001թ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում «Ալ-Քաիդայի» իրականացրած ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է 19 ահաբեկիչ, 2977 մարդ, եւս 24-ն անհայտ կորել է:




























