Ամերիկացի Թոդդ Կապկոսսը մեղադրվում է հասարակական կարգը խախտելու եւ խուլիգանության մեջ: Փենսիլվանիայի դատարանը որոշել է, որ ինքնակոչ նինձյան պետք է պատասխան տա դատարանի առաջ իր գործողությունների համար:

Պարզվել է, որ նա դուրս է եկել հսկելու Ջոնսթաունի փողոցները՝ հագնելով նինձյայի սեւ հագուստ: Նա փորձել է պայքարել հանցավորության դեմ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով UPI-ն:

Կապկոսսը կատարելագործել է նինձյաների հնարքներն ու հմտությունները: Հարեւանները կարծել են, որ նա կողոպտիչ է եւ ոստիկանություն են կանչել: Ոստիկանները ձերբակալել են նրան:

Այժմ «հանցավորության դեմ պայքարողը» պետք է դատարանի առաջ կանգնի եւ պատասխան տա իր գործողությունների համար: