Բազմաթիվ անցորդներ ականատես են եղել, թե ինչպես է Պեկինի բարձրահարկերից մեկից մի կին փորձել ինքնասպան լինել: Նրանք անմիջապես ոստիկանություն են զանգահարել: Ոստիկաններից մեկն իսկապես հերոսական արարք է գործել:
Կնոջ հետ խոսելով՝ նա հասկացել է, որ վերջինս իրեն ոչ ադեկվատ է պահում, ինքնասպան լինելը գրեթե հնարավոր չի լինի կանխատել: Հենց այդ պահին նա ձեռնաշղթա է հանգցրել կնոջը եւ թույլ չի տվել, որ նա գնա այդ քայլին, փոխանցում է Daily Mail-ը:
Հետագայում կնոջը պարաններով կապել են եւ հեռացրել վտանգավոր քիվից: Ոստիկանությունում ինքնասպանության պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդում:



























