Ներկայումս եգիպտական հանգստավայրերում գտնվող 55 հազար ռուս զբոսաշրջիկներից միայն 7-ն է ցանկություն հայտնել շտապ վերադառնալ հայրենիք: Մարդկանց արտակարգ տարհանման մասին խոսք չկա:
Իրենց հանգիստը ժամանակից շուտ ավարտել ցանկացող ռուսաստանցի հանգստացողների համար խնդիրներ չկան: Նրանք առաջիկա չվերթներով վերադառնում են հայրենիք, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Կապված այդ երկրում տիրող լարված իրավիճակի հետ Ռուսաստանի ԱԳՆ-ն ու Ռոստուրիզմը կոչ են արել քաղաքացիներին զերծ մնալ դեպի այդ երկիր ուղեւորություններից:
Մինչ այդ Եգիպտոսից իրենց քաղաքացիներին տարհանում են Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Մալայզիան:



























