Ռուսաստանի տարածաշրջաններում ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ներգաղթյալների դեմ: Սուգուտի շուկաներում ձերբակալվել է ավելի քան 600 ներգաղթյալ, որոնց բոլորին տեղափոխել են ոստիկանության բաժիններ՝ հետագա հանգամանքները պարզելու համար: Ապօրինի ներգաղթյալների հայտնաբերմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն, «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ին հայտնել են ՆԳՆ Սուրգուտի վարչության ներկայացուցիչը:

Այս պահի դրությամբ Կուրսկի տարածքում ժամանակավորապես գտնվում է ավելի քան 12,5 հազար օտարերկրացի: Տարվա սկզբից  Կուրսկում հայտնաբերվել է 498 ապօրինի ներգաղթյալ:

Ներկայումս ՌԴ-ից արտաքսվելու վերաբերյալ դատարանի որոշում է կայացվել 43 մարդու նկատմամբ, որոնք ոստիկանությունում սպասում են արտաքսմանը: Նրանց մեծ մասը (18 մարդ) Ուզբեկստանի քաղաքացիներ են: Կան նաեւ աֆղաններ, հնդիկներ, տաջիկներ, մեկական քաղաքացիներ Հայաստանից, Բելառուսից, Ուկրաինայից եւ Ադրբեջանից:

Այս տարածաշրջանում միգրացիոն օրենսդրությունը խախտած գործատուների թիվը այս տարվա 7 ամիսների ընթացքում կազմել է 619: