Եգիպտոսը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ «Բարեկամական ծով» անվանումով զորավարժությունները, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 21-28-ին:

Եգիպտոսի ԱԳՆ աղբյուրները հայտնել են, որ պլանային զորավարժությունների չեղյալ հայտարարելը կապված է Թուրքիայի թշնամական հայտարարությունների ու գործողությունների հետ:

Եգիպտոսում նախագահ Մուրսիի տապալումից հետո Թուրքիան սկսել է շատ խիստ քննադատության ենթարկել Եգիպտոսի ժամանակավոր իշխանություններին: Թուրքիան հայտարարել է, որ Եգիպտոսում ուժայինները իսկական «ջարդ» են իրականացրել երկրում: Կահիրեն, իր հերթին, մեղադրում է Անկարային Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին, երկու երկրները հետ են կանչել իրենց դեսպաններին:

Ավելի վաղ ամերիկա-եգիպտական զորավարժություններից հրաժարվելու մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: