Թուքմենստանի Դեմոկրատական կուսակցության հերթական համագումարում, որը կայացել է օգոստոսի 17-ին, երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է կուսակցությունը լքելու մտադրության մասին;
Նա նշել է, որ «երկրի նախագահը չպետք է որեւէ կուսակցության անդամ լինի, որպեսզի բազմակուսակցականության պայմաններում առավելություն չստանա այն կուսակցությունը, որին պատկանում է նախագահը, գրում է Lenta.ru-ն։
Նշենք, 1991թ. ստեղծված Թուքմենստանի Դեմոկրատական կուսակցության անփոխարինելի առաջնորդը 15 տարուց ավելի խորհրդային Թուքմենստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը Սապարմուրադ Նիյազովն էր։ Նրա մահից հետո կուսակցությունը ղեկավարում էր նախագահ Բերդիմուհամեդովը։





























