Ամերիկյան United Airlines-ին պատկանող ինքնաթիռը, որ իրականացնում էր Նյու Ջերսի – Համբուրգ չվերթը, հարկադրված վերադարձել է Նյուարքի միջազգային Լիբերթի օդանավակայան:  Օդանավում գտնվել է 135 մարդ:

Ապահով վայրէջքից հետո օդանավի ուղեւորները ժամանակավորապես տեղավորվել են օդանավակայանի հյուրանոցներում: Այդ մասին է հաղորդում Associated Press-ը:

Մանրամասներն առայժմ հայտնի չեն: