Կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգում զբոսաշրջիկներով հիդրոինքնաթիռը վթարի է ենթարկվել: Միջադեպի արդյունքում երկու մարդ զոհվել է, եւս չորսը վնասվածքներ են ստացել:
Մեկ շարժիչ ունեցող օդանավը, որն ուներ 5 ուղեւորներ, մեկնել էր Տոֆինո քաղաքից եւ ուղեւորվում էր Կալիֆորնիա: Երկու տուժածների վիճակը գնահատվում է լուրջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NBC News-ին:
Վթարի պատճառները չեն հաղորդվում:



























